Անկախ այսօրվա խաղի արդյունքից` մենք կրկին մարզադաշտում տեսանք ՄԵՐ հրաշալի հավաքականին: Ամբողջ խաղի ընթացքում ես բազմիցս հիշեցի ապաշնոր Շալանդին, որի թեթև ձեռքով մեր հավաքականը այսօր իրականում մոտիվացված չէր: Կարծում եմ, եթե այս խաղի արդյունքը որոշիչ լիներ, ապա մերոնք ավելի լուրջ կպայքարեին: Այսօրվա խաղը չեմ դասի բարոյական հաղթանակների շարքին, ուղղակի մի ուժեղ թիմ պարտվեց մեկ այլ ուժեղ թիմի: Կարծում եմ նաև, որ Սարգիս Հովսեփյանը, որը վայելում է համընդհանուր սեր և հարգանք, մյուս մրցաշրջանում կարող է Հայաստանի հավաքականին գլխավորելով` ավելի լուրջ հաջողություններ գրանցել: Հիացած եմ նաև Շահենի արածով, բայց սա այլ թեմա է, ուղղակի, տեսնելով նման երիտասարդների սրտացավ ու անկեղծ դրսևորումները, հոգու խորքում հավատում եմ, որ, ի վերջո, նման երիտասարդները կհաղթեն երկրի համար պատուհաս դարձած պապայի բալա, չորացած ուղղեղներով զոմբիներին ու նրանց հովանավորներին:
Հ.Գ. Սլավա Սարգսյան, պաղատում եմ քեզ, մի արա էլ նման բան, խնայիր մեզ, մեր դարդ ու ցավը մեզ հերիք է, մենք քո դեմ իմունիտետ չունենք; Լավ՞՞՞