Newsline.am-ը գրում է.
Մեր աչքը շատ երանգներ է տարբերում, բայց հիշողության մեջ այս երանգներից մենք պահում ենք միայն մեկը` որպես մաքուր գույն: Հիշողությունը գունային բոլոր երանգները վերագրում է մեկ ընդհանուր գույնի: Ջոնս Հոփկինսի ինստիտուտի գիտնական Ջոնաթան Ֆլոմբաումն իր կոլեգաների հետ փորձել է այս հարցի շուրջ իր ունեցած կասկածները դարձնել փաստեր: Մի շարք մարդկանց առջև նա տեղադրել է 180 երանգներից կազմված գունատախտակ ու խնդրել, որ կանգնածները դրանցից ընտրեն մաքուր կարմիրը, մաքուր կապույտը, կանաչը և այլն: Այս գունատախտակից հետո մարդկանց ցույց են տվել մի սպիտակ տախտակ և այնուհետև դարձյալ խնդրել ասել իրենց առանձնացրած գույները: Փորձին մասնակցած բոլոր գրեթե մարդիկ սխալվել են: Նախքան սպիտակ տախտակին նայելը նրանք ընտրել են մեկ այլ գույն, սպիտակից հետո` այլ երանգ:
Մասնագետներն հանգել են այն եզրակացության, որ հիշողությունը չի ֆիքսում գույների երանգների տարբերությունները: Սրա վառ ապացույցներից մեկն այն է, որ երբ գնում ենք խանութ մեր զգեստի գույնի երանգին համապատասխան կոշիկ ընտրելու, բայց զգեստը մեզ հետ չէ, ընտրում ենք այնպիսի կոշիկ, որն իրականում նույն երանգի չէ: Բանն այն է, որ նույնությամբ չենք հիշում տանը թողած զգեստի երանգը: