Եվրոպական առաջին խաղերին մասնակցող մեր բռնցքամարտիկները արդեն Թբիլիսիում են և քիչ հետո ինքնաթիռով կուղևորվեն Բաքու : Բռնցքամարտի հայկական պատվիրակության կազմում են 49 կգ քաշային Արտյոմ Ալեքսանյանը, 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 56 կգ քաշային Արամ Ավագյանը, 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը , 81 կգ քաշային Նիկոլ Արությունովը, ինչպես նաև մարզիչներ Կարեն Աղամալյանը, Արման Հարությունյանը և Վյաչեսլավ Արությունովը: Հայ բռնցքամարտիկները Բաքվում իրենց ելույթը կսկսեն հունիսի 16-ին : Նախնական տվյալներով մեր մարզիկներից առաջինը ռինգ դուրս կգան 56 կգ քաշային Արամ Ավագյանը, 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը և 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան մրցավայր է ուղարկել վերենշված քաշային կարգերի ուժեղագույն մարզիկներին .և յուրաքանչյուր մարզիկից մեդալի ակնկալիք ունի: Մեր բռնցքամարտիկները նախքան մրցավայր մեկնելը անցել են ֆիզիկական և հոգեբանական բարձր պատրաստվածություն և պատրաստ են Բաքվում բարձր պահել հայկական սպորտի և Հայաստան անունը:

Հարգանքով՝
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի
մամուլի ծառայություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել