Չգիտեմ ով ոնց է ընդունում, բայց իմ կարծիքով էդքան էլ հաճելի բան չէ, երբ հանրության մի մասը Պորտուգալիա ու Ռոնալդու է ծաղրում ( մեկն էլ կողքից նայի կիմանա Ռոնալդուին հայերն են ֆուտբոլ խաղալ սովորեցրել, դե իսկ Պորտուգալիայի հավաքականն էլ ամեն խաղից առաջ մերոնց հետ է տակտիկական պարպմունքներ ու խորհրդակցություններ անցկացնում): Մի մասն էլ Բաքվի օլիմպիադան է հավասարեցնում բակային միջոցառման հետ , իսկ ադրբեջանցիեներին էլ սարքել է փուշ կերած էշ: Իսկ իրականությունը կարծում եմ բոլորը գիտեն: Որքան էլ ուժեղ երկրպագենք մեր հավաքականին, միեւնույնն է բոլորս էլ գիտենք, որ Պորտուգալիայի դեմ խաղում մենք գրեթե հաղթելու շանս չունենք, բացի զուտ ֆուտբոլային պատահականությունից: Դե իսկ Երեւանում Եվրոպական օլիմպիադիայի մասշտաբի նման միջոցառում անցկացնելու հնարավորություն ոչ միայն այսօր, այլեւ առաջիկա 100 տարում էլ չենք ունենալու: Ասածս էն էր, որ կարիք չկա չափից շատ թերագնահատել ոչ միայն մրցակցին, այլեւ հակառակորդին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mkrtich.israyelyan/posts/940698079328373?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել