Life.panorama.am-ը գրում է.
Վարունգը կօգնի ձեզ ազատվել տոքսիններից և նիհարել, կբարելավի մաշկի վիճակը և նյութափոխանակությունը: Բացի այդ վարունգի միջոցով նիհարելը բավականին հեշտ է, քանի որ դիետան բավականին հագեցած է: Եթե պահպանեք կանոնները, 7 օրում 4 կգ-ի կորուստը երաշխավորված է:
Սակայն կիլոգրամներից ազատվելը միակ առավելությունը չէ: Վարունգը 90-95 տոկոսով բաղկացած է հեղուկից, ինչն էլ հենց օգնում է օրգանիզմին ազատվել ավելորդ տոքսիններից և և շլակներից, մաքրել երիկամները և անոթները, նորմալացնել նյութափոխանակությունը:
Նկատի ունեցեք, որ վարունգով դիետան հակացուցված է երիկամաքարային հիվանդությունների և ընդհանրապես երիկամների հետ կապված խնդրի, մեծ թթվայնությամբ գաստրիտի և խոցային հիվանդությունների դեպքում:
Մենյու մեկ շաբաթվա համար. Մենք տալիս ենք վարունգի դիետայի 7 օրվա մենյուն: Դուք կարող եք փոխել մթերքները նմանատիպ այլ մթերքներով. Դրանից դիետայի էֆֆեկտը չի կորչում: Կարևորը` ոչ մի ֆասթֆուդ, քաղցրեղեն, սպիտակ հաց, կարտոֆիլ, բանան: Սկզբունքորեն դիետան կարող է տևել 7 օրից էլ քիչ, այնքան որքան դու կդիմանաս:
1-ին օր.
Նախաճաշ. Տարեկանի հացի ոչ մեծ տոստ, 2 վարունգ
Ճաշ. Թարմ բանջարեղենից աղցան (վարունգ, լոլիկ, բողկ, նեխուր), մեկ խնձոր
Երկրորդ ճաշ. Նարինջ կամ գրեյպֆրութ
Ընթրիք. Վարունգով և կանաչեղենով աղցան, հավելած բնական յուղով
Քնելուց 2 ժամ առաջ. Մեկ բաժակ կեֆիր
2-րդ օր.
Նախաճաշ. Տարեկանի հացի ոչ մեծ տոստ, 2 վարունգ
Ճաշ. 50 գրամ եփած միս (տավարի, ճագարի, հնդկահավի), վարունգով և բողկով աղցան` ոչ յուղոտ թթվասերով
Երկրորդ ճաշ. Մեկ խնձոր (կարելի է եփած)
Ընթրիք. Աղցան վարունգից և կանաչեղենից
Քնելուց 2 ժամ առաջ. Կտավատի սերմ ջրով (մեկ բաժակ ջրին մեկ թեյի գդալ)
3-րդ օր
Նախաճաշ. Տարեկանի հացի ոչ մեծ տոստ, 2 վարունգ
Ճաշ. 100 գրամ ոչ ճարպոտ ձկան միս, 100 գրամ եփած բրինձ (ցանկալի է մուգ), 1 վարունգ
Երկրորդ ճաշ. Մեկ վարունգ
Ընթրիք. Աղցան վարունգից և կանաչեղենից
Քնելուց 2 ժամ առաջ. Մեկ եփած խնձոր
4-րդ օր.
Նախաճաշ. Տարեկանի հացի ոչ մեծ տոստ, 2 վարունգ
Ճաշ. 100 գրամ եփած բրինձ, ոչ աղի մոցարելա պանիր, 1 վարունգ
Երկորրդ ճաշ. Մեկ վարունգ
Ը նթրիք. Աղցան վարունգից և կանաչեղենից, գումարած բնական յուղ
Քնելուց 2 ժամ առաջ. Մեկ բաժակ կեֆիր
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2015/06/12/dieta/352688
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



