800px-Hanrapetakan_stadium

Հայաստանի ազգային հավաքականի պաշտոնական՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում այսուհետ գործում է ՄՈՒՏՔԻ ՆՈՐ` ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ: Մարզադաշտի երկու գլխավոր՝ Վարդանանց և Չարենց փողոցների մուտքերի մոտ տեղադրված են հոսքերի բաժանիչներ: 16 բաժանիչ Վարդանանց փողոցի և 4 բաժանիչ Չարենց փողոցի մուտքերի մոտ:

Մարզադաշտ գալուն պես մուտքերի մոտ առկա բաժանիչներով Դուք պետք է մոտենաք կարգադրիչին` ստյուարդին:

Նրան պետք է ցույց տաք Ձեր տոմսը՝ արտաքին զննման համար:

Երկրորդ կարգադրիչը մուտքի մոտ ձեռքերով պետք է կատարի մարմնի զննում` արգելվող պարագաներ մարզադաշտ թույլ չտալու համար:

ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ ԵՆՔ, որ արգելվում է մարզադաշտ տանել ցանկացած տեսակի զենք, զինամթերք, դյուրավառ, պայթուցիկ նյութեր, բենգալյան կրակներ, ցանկացած տեսակի շիշ, լազերներ, ծակող, կտրող գործիքներ* և Դուք պարտավոր եք մարզադաշտի տարածք անցնել առանց նմանատիպ պարագաների: Նմանատիպ ցանկացած պարագա կարգադրիչը իրավասու է վերցնել անվերադարձ**:

*(Գործողությունը բխում է 2004թ. վավերացված «Մարզական միջոցառումների, մասնավորապես ֆուտբոլային խաղերի ժամանակ հանդիսատեսի կողմից ցուցաբերված անկարգությունների մասին» միջազգային կոնվենցիայի դրույթներից):

**(Ծանուցումն այն մասին, որ արգելվում է մարզադաշտ տանել արգելված պարագաներ՝ նշված է նաև տոմսի վրա: Տոմսը հրապարակային օֆերտա է: Գնելով տոմս, Դուք հրապարակային պայմանագիր եք կնքում, որով սահմանվում են Ձեր և Ձեզ ծառայություն մատուցողի պարտականությունները, Դուք հավաստում եք, որ պատշաճ ծանուցված եք, պարտավորվում եք ընդունել և կատարել ծառայություն մատուցողի պայմանները):

Տոմսի արտաքին ստուգումն ու մարմնի զննումը անցնելուց հետո Դուք պետք է մոտենաք Ձեր տոմսի վրա նշված համապատասխան տրիբունա տանող էլեկտրոնային պտտադռներին (տուրնիկետերին): Բոլոր պտտադռները համարակալված են մեծ լուսարձակ թվերով:

Ձեր տոսմը ԲԱՐ-ԿՈԴ – ի հատվածով պետք է մոտեցնեք տուրնիկետի վրա տեղադրված սկաներին և պետք է սպասեք դրական արձագանքի:

Դրական արձագանքը ստանալուց հետո տուրնիկետի պտտամասը պետք է հրեք դեպի առաջ:

Չի թույլատրվում այն քաշել դեպի Ձեզ:

Եթե սկաները տալիս է բացասական պատասխան, նշանակում է, որ Դուք մոտեցել եք ոչ Ձեր տոմսի վրա նշված տրիբունայի մուտքին, կամ Ձեր տոմսը վավեր չէ:

Տեղեկացնում ենք, որ տոմսերը գործում են Բար-կոդերով: Վավեր են բացառապես Բար-կոդերով տոմսերը:

Մեկ տոմսով մարզադաշտ կարող է մուտք գործել միայն մեկ անձ՝ անկախ տարիքից և միայն մեկ անգամ:

Մարզադաշտ մուտք գործելուց և տուրնիկետերի գոտին անցնելուց հետո, մինչև խաղի ավարտը Դուք չեք կարող դուրս գալ մարզադաշտի տարածքից:

Մարզադաշտ մտնելիս խնդրում ենք ուշադիր ծանոթանալ բոլոր ուղեցույցերին, որպեսզի կարողանաք ճիշտ գտնել Ձեր տոմսի վրա նշված տրիբունան և նրան համապատասխանող տուրնիկետը:

Խնդրում ենք առանց տոմսերի չմոտենալ մարզադաշտի գլխավոր մուտքերի բաժանարարներին:

Մարզադաշտում տեղադրված է տեսահսկման համակարգ: Ցանկացած շարժ և գործողություն նկարահանվում է անվտանգության նկատառումներից ելնելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել