Գիտնականները պարզել են, որ սիրահարվելու համար բավական է մեկ հինգերորդական վայրկյան: Այդ ընթացքում մարդ զգում է իրեն այնպես, ինչպես կոկային ընդունելիս: Սեր առաջին հայացքից իսկապես հնարավոր է: Բավական են նույնիսկ միլիվայրկյաններ, որպեսզի քիմիական միացությունները, որոնք առաջացնում են էյֆորիա, հայտնվեն ուղեղում:
Նյու Յորքի Սիրակուզա համալսարանի հետազոտությունները ցույց են տվել, որ սիրո առաջին ալիքը խթանում է ուղեղի 12 տարբեր հատվածների, որը ի հայտ է բերում դոպամին, օկսիտոցին, ադրենալին տիպի միացությունների արտանետումներ և արյան ճնշման բարձրացում:
Այդ նույն քիմիական նյութերը արտադրվում են նաև կոկային ընդունելիս: Հետազոտությունների հեղինակ պրոֆեսոր Ստեֆանի Օրտիգոն մեկնաբանում է հետևյալ կերպ. «Մեր հետազոտությունները ապացուցում են, որ սերը գիտական հիմք ունի: Չնայած անհայտ է մնում, սիրահարվում է ուղե՞ղը, թե՞ ամեն դեպքում սիրտը: Ես կասեի, որ դա ավելի շատ ուղեղն է, չնայած սիրտն էլ իր մասնակցությունն ունի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել