Mediamonitor.am-ը գրում է.
Ծագումով հնդիկ անգլիացի Նազար Սինգհը, որը համարվում է Մեծ Բրիտանիայի ամենատարեց բնակիչը, նշել է իր ծննդյան 111-ամյակը: Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, հոբելյանին տղամարդը գարեջուր և վիսկի է ըմպել: Իր երկարակեցության գաղտնիքը Սինգհն անվանել է տևական քունը, առողջ կենսակերպն ու վիսկիի օգտագործումը:
Նրա որդին պատմել է, որ նրա հայրը քնում է օրական 9 ժամ, սիրում է կաթ և նուշի յուղ, ինչպես նաև կանոնավոր կերպով միրգ է ուտում: 111 տարեկան հասակում, Նազար Սինգհը ոչ մի վիրահատության չի ենթարկվել, նույնիսկ մի քանի պահպանված սեփական ատամներ ունի և հիանալի լսողություն: Նա պարզաբանել է, որ նրա հայրը ծննդյան տոնը նշել է ընտանիքի հետ Հնդկաստանում, ուր մեկնել է այս տարվա սկզբին:
Նազար Սինգհը ծնվել է 1904 թվականի հունիսի 8-ին Հնդկաստանի գյուղերից մեկում: 10 տարեկանից նա օգնել է ընտանիքին աճեցնել շաքարեղեգ, բամբակ, եգիպտացորեն, ցորեն և այլ մշակաբույսեր: Այգու և բանջարանոցի գործերով նա դադարել է զբաղվել ընդամենը 4 տարի առաջ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ