Մի սովորական գյուղում ապրում էր մի սովորական ծերունի: Փաստն այն է, որ նա անսովոր երկար էր ապրում: Սթրեսային իրավիճակներում նա միշտ համրում էր իր հին և մաշված համրիչը:
— Համրիչի գնդիկները ազդում են մատերի ծայրերի ակուպունկտուրային կետերի վրա, ինչն էլ բարենպաստ ազդեցություն է թողնում նյարդային բջիջների վրա, — դասախոսի տոնով հետաքրքրասերներին բացատրում էր երկարակյացի առաջադեմ թոռը:
Նրա ոչ պակաս առաջադեմ տղան չէր համաձայնում իր ծնողի հետ.
— Ոսկրյա գնդիկների միալար կտկտոցը լարում է պապիկի մենթալ մարմինները, ինչն էլ պահպանում է նրա առողջությունը:
Չդիմանալով պապը ծիծաղեց.
— Ուղղակի երբ ես փոքրիկ տղա էի, իմ պապը ինձ ստիպեց սեփական ձեռքերով տաշել այս համրիչը: Եվ ամեն անգամ, երբ ինչ-որ պրոբլեմի եմ հանդիպում, ես սկսում եմ համրել այն և մտածել՝ «Եթե փսլնքոտ տղա լինելով, պրակտիկորեն առանց որևէ մի գործիքի և նույնիսկ պատկերացման, թե ինչպես է դա արվում, ես կարողացա լուծել այս բարդ խնդիրը, ապա լինելով ծեր և իմաստուն՝ ցանկացած խնդիր հաստատ կկարողանամ լուծել»:
www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից