Հերթական անգամ որոշվել է «Звезды сезона» մրցույթի հաղթողy: Այս անգամ հաղթող է ճանաչվել Դոնեցկի «Շախտյորի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Հիշենք, որ նախորդ խաղերին համապատասխանաբար առաջին հորիզոնականում էին հայտնվել Հենրիխ Մխիթարյանը, Անդրեյ Պյատովը և Դարիո Սռնան: Այս դեպքում, համեմատած նախորդ ցուցանիշների, Սռնան գրավել է երրորդ հորիզոնականը` 31 միավորով:
Երկրորդ հորիզոնական է բարձրացել թիմի դարպասապահ Անդրեյ Պյատովը: Նրա լավ խաղը «հանքափորներին» հոկտեմբեր ամսում հաջողություններ բերեց: Պյատովը 2-րդ հորիզոնականը գրավեց անցյալ ամսվա «Lավագույն ֆուտբոլիստ» մրցույթում: Բացի դրանից` նա ճանաչվել է երկրորդը հարցման արդյունքում`վաստակելով 35 միավոր:
Բայց առաջատարը չի փոխվել: Միանձնյա առաջատարը հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն է, ում խաղը այս տարի գտնվում է ուշադրության կենտրոնում: Հենրիխը գլխավորում է աղյուսակը 65 միավորով: Հիշեցնենք, որ հետխաղյա հարցումներով Մխիթարյանը ճանաչել է թիմի լավագույն խաղացող:
Նյութի աղբյուրն` այստեղ



