Այսօր` հունիսի 12-ին, Բաքվում սկսվում են Եվրոպական խաղերը: Շատ ուրախ եմ, որ Հայաստանի Հանրապետություն իր մասնակցություն է ունենալու դրանց: Մեր թիմն արդեն ժամանել է Բաքու: Հուսով եմ՝ մենք կունենանք հաղթանակներ: Հուսով եմ՝ հայկական երագույնը մեկ անգամ չի այնտեղ բարձրանալու և հայկական հիմնը մեկ անգամ չի այնտեղ հնչեցվելու: Ու սա միայն հույս չէ, նաև վստահություն է. վստահ եմ, որ հաղթանակներ կլինեն:

Այլ հարց է, թե ինչպես է ստացվել, որ առաջին Եվրոպական խաղերը տեղի են ունենալու մի երկրում, որտեղ ամեն օր ու ամեն ժամ ամենաբիրտ ձևով ոտնահարվում են նույն եվրոպական արժեքները: Մարդու իրավունքները և ազատությունները, ժողովրդավարության հիմքերը և հանդուրժողականությունն ուղղակի անտեսվում են, իսկ այլատյացությունը դարձել է պետական քաղաքականություն: Ու այս իրավիճակը փաստորեն հանդուրժվում է հանուն նաֆթի: Ցավալի է:

Մեր թիմն արդեն Բաքվում է և, վստահ եմ, կարիք ունի մեր բոլորի քաջալերման, աղոթքի, սատարման: Եկե՛ք բոլորս այս օրերին ապրենք օլիմպիական խաղաղությամբ ոչ միայն թշնամիների, այլ նաև ինքներս մեզ հետ: Եկե՛ք այլևս չքննարկենք որոշումը ճիշտ էր, թե ոչ, այլ բոլորս միասին ոգեշնչենք մեր մարզիկներին, մեր միտքն ու հոգին մեր թիմի հաղթանակներին ուղղենք:

Աստված պահապան մեր թիմին: Արթնանանք աղոթքով իրենց հաղթանակների համար, ապրենք աղոթով իրենց համար: Այսօր առաջին գիծը տեղափոխվել է Բաքու: Առաջին գծի մեր բոլոր տղաներին խաղաղություն, ուժ ու ամրություն:

Տղե՛րք դուխով ու դուխ տալով: Հաղթանա՛կ բոլորիդ ու սպասում ենք բոլորիդ հայրենիքում:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետության օլիմպիական թիմը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել