Բաց նամակ Հայ Առաքելական եկեղեցիների վարիչ-տնօրեն Կտրիճ Ներսիսյանին
Իսկապես ամեն ինչ իր ժամանակն ունի: Ես պետք է անցնեի այն ճանապարհը, որն արդեն անցել եմ: Խորապես հիասթափված եմ քո հոգևոր իշխանությունից, բայց սիրտս ուրախ է, ինչ որ թեթևություն եմ հիմա զգում, վերջապես ես արդեն պատրաստ եմ հրաժարվել քո կաթողիկոսական իշխանությունից, դու արժանի չես իմ հոգևոր առաջնորդը լինել:
Պարոն Կտրիճ Ներսիսյան, ես այսուհետ քեզ իմ կաթողիկոսը չեմ համարում:
Հրաժարվում եմ քո՝ իմ նկատմամբ ունեցած հոգևոր իշխանությունից, հրաժարվում և հավատում եմ, որ այս հրաժարումով ես ազատվում եմ Մոլորության խաբկանքներից ու կապանքներից:

Հիշեցնենք որ Գենադի Մնացականյանը Հայ Առաքելական եկեղեցու հոգևորական է, ով բազմաթիվ հոդվածներով հանդես է եկել հայկական մամուլում: Մայր Աթոռի դիվանատունը նրան համարում է կարգալույծ: Սակայն, ըստ պարոն Մնացականյանի կամ Տեր Մանուկ քահանա Մնացականյանի պնդումների՝ Մայր Աթոռը չի ներկայացնում համապատասխան փաստաթղթերը, որոնք հիմնավորում են նրա կարգալույծ լինելը: Այս թնջուկը կարող էր լինել մասնավոր խնդիր, եթե պարոն Մնացականյանն իր բազմաթիվ հրապարակումներում չբարձրացներ խնդիրներ, որոնք վեր են անձնական խնդիրներից և շոշափում են հարցեր, որոնք, ցավոք սրտի, արդիական են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել