Քիչ կան մարդիկ, ովքեր ամբողջ էությամբ ներծծված են հայրենասիրությամբ, ում համար առաջնայինը պետությունն է, ազգն ու անկախությունը։ Անդրանիկ Մարգարյանը նրանցից է։ Մարդ, ում համար գերագույն արժեք էին հայրենիքը, հասարակ քաղաքացին։ Սիրում էր մարդկանց, ժամերով կարող էր զրուցել գյուղացու, շինականի, շարքային կուսակցականների հետ։ Ու այդ սերը փոխադարձ էր։ Երբեք չէր չարանում, հանդուրժող էր, նույնիսկ ամենաթեժ բանավեճերից հետո ձեռք կմեկներ դիմացինին։ Հավատում, վստահում և առաջ էր մղում երիտասարդներին, նրանց մեջ տեսնում երկրի զարգացման ապագան։
Շնորհավոր ծնունդդ, պարոն Մարգարյան ջան։ Հիշատակդ միշտ վառ…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/avagyankaren/posts/859295807477403?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել