Երկրի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներն արդյունավետ կարող են լինել միայն այն դեպքում, երբ այդ քայլերը կատարվեն համաչափ: Իսկ ի՞նչ համաչափ զարգացման մասին կարող է խոսք գնալ, երբ մայրաքաղաքից բացի ոչ մի ուրիշ տարածաշրջանի նույնիսկ մշակութային բնականոն զարգացման հնարավորություն չեն տալիս: Դա քիչ է, այժմ էլ որոշել են եղածն էլ տեղափոխել գերծանրաբեռնված Երևան: Մեր երկրում առանց այն էլ աննոմալ երևույթներ են նկատվում. կրթության միակ օջախ Երևան, աշխատանքի քիչ թե շատ հեռանկարներ բացող միակ Երևան, իսկ սա արդեն վերջին կաթիլն է: Մեր երկիրը վեր է ածվում փոքրիկ քաղաք-պետության: Ոչ մի տեղ նման բան տեսնել չես կարող: Սա ևս վկայում է մշակույթի նախարարության անհեռանկար քաղաքականության մասին: «Նոր սերունդ 2.0» երիտասարդական շարժումը քննադատում է այս որոշումը և հայտնում, որ կանի ամեն ինչ այս մենը կանխելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել