Mediamonitor.am-ը գրում է.
Գոլանի բարձրավանդակից ոչ հեռու՝ Սիրիայում, ապրում է երեք տարեկան մի տղա: Նա հայտնի դարձավ այն բանից հետո, երբ հայտարարեց, որ հիշում է իր նախկին կյանքը: Բայց ամենաուշագրավը սա չէ: Նա հաստատում է, որ նախկին կյանքում իրեն սպանել են կացնով: Տղան պատկանում է դրուզների խմբին: Նա ծնվել է գլխի վրա մի մեծ սպիով: Դրուզները հավատում են, որ ի ծնե եղած սպիները կապ ունեն նախորդ կյանքում իրենց մահվան հետ: Երբ երեխան սկսել է խոսել, հարազատներին ասել է, որ հիշում է իր մահվան նախկին կյանքի մանրամասները: Նրան սպանել են՝ գլխին կացնով հարվածելով: Մեծահասակներին երեխան ցույց է տվել այն տունը, որտեղ նախկինում ապրել է: Զարմանալի է, բայց երեխան գիտեր, թե որտեղ է ծնվել և ինչպես էր իր անունը նախկին կյանքում:
Մարդիկ պնդում են, որ երեխայի պատմությունը համընկնում է իրականության հետ: Իրականում այդ շրջանում 4 տարի առաջ մի տղամարդ էր կորել և նրանից ոչ մի տեղեկություն չկար: Տղան պատմել է ոչ միայն կատարած սպանության մանրամասները, այլ նաև ասել է իրեն սպանողի անունը: Երբ երեխան և իրեն սպանողը հանդիպեցին, այդ մարդու պահվածքը նյարդային էր, բայց այդպես էլ նա չխոստովանեց, որ հանցագործություն է կատարել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ