Mediamonitor.am-ը գրում է.
Ռոնալդ Դեվիդ Լեինգը շոտլանդացի հայտնի հոգեբույժ է: Բուժման նրա մեթոդները չնայած արտասովոր են, բայց դրանց արդյունքներն ուղղակի ապշեցուցիչ են: Լեինգի ձեռքբերումներն անցել են իր երկրի սահմանները: Եվ նա մեծ համբավ է ձեռք բերել բուժման իր արտասովոր մեթոդի շնորհիվ: Հիվանդների նկատմամբ ունեցած իր գաղափարները նույնպես արտասովոր էին. հոգեբույժը նրանց վերաբերվում էր որպես միանգամայն առողջ մարդկանց, ովքեր իրենց ուրույն ձևով էին ընդունում շուրջը կատարվող խելագարությունները: Հոգեբույժը հավատում էր, որ հիվանդներին օգնելու համար բժիշկը ոչ միայն պետք է կարեկցի նրանց, այլ նաև իրեն պահի այնպես, ինչպես հիվանդները:
Այս մեթոդն ունեցավ իր արդյունքը: Մեկ անգամ Լեինգը մերկանալով նստել է հատակին՝ իր հիվանդներից մեկի կողքին: Աղջիկը նստած ճոճվում էր մի կողմից մյուսը: Նրա ախտորոշումը շիզոֆրենիա էր: Հոգեբույժն անում էր ամեն ինչ իրեն այդ հիվանդի պես դրսևորելու համար: Շուտով նրա շարժումները հիվանդի շարժումների նման ռիթմիկ դարձան: Այսպես Լեինգը շարունակեց իրեն պահել այնքան ժամանակ, մինչև որ հիվանդը սկսեց խոսել: Հարկ է նշել, որ վերջին 9 ամիսների ընթացքում այս հիվանդը ոչ մի բառ չէր արտասանել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ