Կրկնուսույցների պարապմունքների սենյակները պետք է համապատասխանեն աշխարհում ընդունված նորմերին:
Օրինակ. ամբողջ աշխարհում Հայոց լեզու պարապող կրկնուսույցների սենյակներում կախված է Հայերենի այբուբենը, Վրացերենի այբուբենը, լատինական այբուբենը , որպեսզի աշակերտը կրկնուսուցման ժամանակ միշտ նայի ու հիանա, թե ինչքան լավն է մեր այբուբենը: Կրկնուսույցների կրկնուսուցման սենյակները պետք է հագեցած լինեն էլէկտրոնային գրատախտակով, քանի որ աշակերտների մաշկը կարող է ճաքճքել կավիճից: Մաթեմատիկայի կրկնուսույցների սենյակներում պարտադիր պիտի լինի Աբելի, Մենելաոսի, Չևայի, Նյոթերի, Մերգելյանի նկարները, այլապես աշակերտը հիմնավոր ու մրցունակ գիտելիք ստանալ չի կարող:
Ֆիզիկայի կրկնուսույցների սենյակներում պիտի լինեն օդազուրկ խցիկներ, որպեսզի աշակերտը Ազատ անկման երևույթը լավ պատկերացնի, պիտի լինեն փոքր միջուկային ռեակտորներ, քանի որ, ինչպես փորձն է ցույց տալիս կրկնուսուցվողը ատոմի և միջուկի ֆիզիկա թեման էդքան էլ լավ չի պատկերացնում: Պետք է պատից կախված լինեն Կուրչատովի, Զելդովիչի, Լենցի, Էյնշտեյնի, ու ըստ ճաշակի նաև կրկնուսույցի նախնիների նկարները, ցանկալի է տոհմածառի տեսքով:
Անգլերեն լեզվի կրկնուսույցի սենյակի պատերին պիտի գոնե գրված լինեն ստանդարտ անգլերեն բառեր, որպեսզի առաջին անգամ այդ սենյակ մտնողը հասկանա, որ կրկնուսուցվելու է անգլերեն. Օրինակ I love you, only God can judge me, This is a men՛s world և այլն:
Իսկ բոլոր կրկնուսույցները, ովքեր չեն բավարարի էս չափանիշներին ԿԱՆԵՓ ԿԱԿԱՉ օպերացիայի շրջանակներում կհայտնաբերվեն ու կոչնչացվեն:
Կից նյութն այստեղ