Newsline.am-ը գրում է.
Համաշխարհային բանկը 2015թ. Հայաստանի ՀՆԱ աճը կանխատեսել է 0.8 տոկոսի մակարդակով։ Սա այն դեպքում, երբ հունվարին հրապարակած նախորդ զեկույցում Հայաստանի տնտեսության աճը կազմում էր 3.3 տոկոս։ Սրա մասին ասված է ՀԲ «Գլոբալ տնտեսական հեռանկարներ»-ի (Global Economic Prospects) հունիսյան զեկույցում։
Համաձայն ՀԲ կանխատեսումների՝ այս տարի զարգացող երկրներում տնտեսական աճի տեմպերը կանխատեսվում են 4.4 տոկոսի մակարդակով՝ 2016 թ. համար՝ մինչեւ 5.2, իսկ 2017թ. համար՝ մինչեւ 5.4 տոկոս աճի հնարավորությամբ։
Համաշխարհային բանկը նվազեցրել է նաև Վրաստանի և Ադրբեջանի տնտեսական աճի ցուցանիշի կանխատեսումները: Վրաստանի համար 2015 թվականին կանխատեսվել է 2 տոկոս աճ, 2014 թվականի՝ 4.8 տոկոսի փոխարեն, իսկ Ադրբեջանում 1.5 տոկոս աճ՝ նախորդ տարվա 2.8 տոկոսի փոխարեն:
ԵԱՏՄ անդամ պետություններից Ռուսաստանի համար Համաշխարհային բանկը կանխատեսել է ՀՆԱ 2,7 տոկոսի անկում` 2014-ի 0.6 տոկոս աճի փոխարեն, Բելառուսի համար` 3.5 տոկոս անկում՝ նախորդ տարվա 1.6 տոկոս աճի փոխարեն, իսկ Ղազախստանում 1.7 տոկոս աճ՝ 2014 թվականի 4.3 տոկոս աճի փոխարեն: