Արդեն անտանելի են դառնում եթերով սեքս, սեռական դաստիարակություն, դավաճանություն ու նման թեմաները: «Կենդանի մատյանում» ասում են. «Որ 2000 տարի առանց սեռական դաստիարակության կարողացել ենք ապրել, հիմա ի՞նչն է խանգարում, որ նույն կերպ շարունակենք»: Հարց է առաջանում՝ որ 2000 տարի առանց նման քննարկումների ու այդ քննարկումների եթեր տալու կարողացել ենք ապրել, հիմա ի՞նչն է խանգարում նույն կերպ ապրել: Եթե մտածում եք, որ նման հաղորդումներով կդաստիարակեք բնակչությանը տվյալ մակարդակով, սխալվում եք: ԷՆ ձեր ասած մարդիկ, ովքեր չեն հասկանում, թե դա ինչ ա, հավատացեք՝ նայելով նման հաղորդումներ կամ թեկուզ սեքս բառը մի 1565 անգամ եթերից լսելով ոչ թե ինչ-որ բան են սովորում, այլ ասում են՝ էս ու՞ր ենք հասել, էս ի՞նչ են խոսում, ինչի՞ համար են խոսում: Իսկ հասկացողին էլ ու սեռական կյանքի թացն ու չորը ջոկողին էլ, կարծում եմ, առավել ևս պետք չի նման քննարկում՝ հասկացողն առանց դրա էլ հասկանում ա: Սերիալները քիչ էին, հիմա էլ սա:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/Mkrtich91/posts/417939731605491
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել