Ադրբեջանական տիրույթում այժմ քննարկվում է այն հարցը, որ Նիդերլանդները հրաժարվել են անցկացնել 2019թ. Եվրոպական երկրորդ օլիմպիական խաղերը, հղում կատարելով այն փաստին, որ ավելորդ գումար երկիրը չունի: Դատելով մարդկանց մեկնաբանություններից` կարելի է փաստել, որ Բաքվում անցկացվելիք խաղերը բավական ծանր բեռ են հարևան երկրի քաղաքացիների համար: Համենայն դեպս շատերը գրում են, որ Նիդերլանդները գումար են ծախսում մարդկանց կյաքի որակը բարելավելու, այ ոչ թե ինքնագովազդն ապահովող սպորտային միջոցառում անցկացնելու համար: Ամեն դեպքում հարևան երկրի քաղաքացիների մոտ ուրախություն չի նկատվում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել