family-fashion-summerFact.am-ը գրում է.

Մայր և դուստր փոխհարաբերությունների մեջ առանձնացվում է 4 փուլ, որոնք պետք է ապրել քայլ առ քայլ:

  • Սիմբիոզ: Ամենասկզբում մայր և դուստր մեկ ամբողջություն են: Երեխայի  ծնվելուց հետո էլ մայրը համարվում է դստեր անբաժանելի մասնիկը, այդ է պատճառը, որ երբ մայրը հեռանում է իր դստեր կողքից, փոքրիկը լաց է լինում: Այս փուլում, երեխաները ամեն ինչ անում են մայրիկներին գոհացնեու համար: «Եթե մայրիկս երջանիկ է, ես ևս երջանիկ եմ» ահա նրանց կարգախոսը: Այս փուլը տևում է մինչև 7տարեկան: Այս փուլում նորմալ զարացում չունենալու հետևանքով, երեխայի մոտ կարող է առաջանալ կախում մայրիկից և նա ամբողջ իր կյանքի ընթացքում  փորձում է նրան գոհացնել:
  • Հակասություն: Այս փուլում դուստրը հասկանում է, որ ինքը և իր մայրը տարբեր են, և իրենք կարող են ունենալ տարբեր կարծիքներ և ցանկություններ: Եվ երեխան հակառակվում է մորը և փորձում ցույց տալ իր իրավացիությունը: Այս փուլի էությունն է, որ երեխան զարգանա որպես ինքնուրուն էակ, իր նախասիրություններով, իր հայացքներով: Սակայն որպես վտանգ նրա մոտ այս վարքը կարող է ամրապնդվել և հետագա կյանքում ձգտի միշտ հակառակվել մայրիկին: Այս փուլը տևում է 7-14տարեկանը:
  • Անկախություն: Այս փուլում դուստրը ոչ միայն կարող է ազատ արտահայտել իր տեսակետը, այլև կարող է ապրել հեռու մայրիկից,լինել ինքնուրույն:Անգամ դադարել շփվել: «Ես ինքնուրույն եմ, ես մեծ եմ և ես ազատ եմ»: Այս փուլի վտանգն է,որ դուստրը կարող է  չյուրացնել համապատասխան իր սեռի  վարքի դերային մոդելը : Այս փուլը տևում է 14-21տարեկանը:
  • Երախտապարտության զգացում և հարգանք:Երբ անկախացել եք մայրիկից և ապրում եք ձեր կյանքով, կարող եք անցում կատարել վերջին 4-րդ փուլին՝ երախտապարտ լինեք մայրիկին: Այս փուլում մայրը մտերիմ է դառնում, դառնում է դստեր հոգու ընկերը , դուստրը պատմում է իր բոլոր գաղտնիքների և ապրումների մասին : Այս փուլը սկսվում է 21տարեկանից և ընգրկում է մնացած ողջ կյանքը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել