Երեկ հոդված գրեցի այն մասին, որ Հայաստանում վստահության դեֆիցիտ կա։ Բայց այսօր մտածեցի, որ որոշ մարդիկ կարող են ինձ սխալ հասկանալ, ու միանգամից սկսեն դեֆիցիտը լրացնել։ Հարգարժան օլիգարխներ, ՎՍՏԱՀՈԹՅՈՒՆԸ շաքար չէ, ոչ էլ ձեթ է` այն ներմուծել չի լինի։ Առավել ևս այն չի կարող մենաշնորհ լինել։ Վստահությունը պետք է վերականգնել հետևողականորեն ևամենօրյա աշխատանքով։ Դանդաղ կամ մի գուցե արագ, բայց այն պարզապես ժամանակի հետ չի վերականգնվի։ Վստահությունը կվերականգնվի միայն այն դեպքում, երբ հոսանքի գնի բարձրացումը ոչ թե բացատրվի, այլ արգելվի, երբ կրիմինալը նստած կլինի բանտում, ոչ թե իշխանավորների հետ նույն սեղանի շուրջ սրճարանում կամ հարսանիքում, երբ կարմիր դիպլոմով ավարտած երիտասարդը աշխատի ոչ թե մատուցող կամ «գռուզչիկ», այլ իր մասնագիտությամբ, երբ Գիտության թեկնածուն կամ դոկտորը կլինի գիտական աստիճան, ոչ թե չինովնիկի պրեստիժի խնդիր, երբ…երբ…երբ…
Այդ ժամանակ 25 տարվա կորցրած վստահությունը կվերականգնվի ընդաենը 1 տարում։ ՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել