Առանց վարանելու, միանգամայն կարելի է պնդել, որ հայկական հեռուստաեթերը վերածվել է իսկական աղբանոցի, ավելին` մշակութային գերեզմանոցի: Եթերից իսպառ բացակայում են ինտելեկտուալ խաղերը, մշակութային որակյալ հաղորդումները, գիտահանրամատչելի ծրագրերը և այլն: Փոխարենը, առանց իրար հերթ տալու, մարդկանց նյարդերն ու ուղեղն են սղոցելու գալիս սերիալները, որոնք ցավոք ունեն իրենց բազմաքանակ սպառողները: Իր` աբսուրդի հասնող անորակությամբ "փայլում է" "Արի ամուսնանանք" տրագիկոմեդիան, որի հաղորդավարուհիները, կեղծ ժպիտով զարդարված իրենց դեմքին տալով սուտ արիստոկրատ արտահայտություն, սեթևեթելով` ամենավերջին ձևով իրենց թույլ են տալիս ծաղրել մասնակիցներին, որոնք, մարդու ուղեղի մեջ ուղղակի չի տեղավորվում, ոնց են իրենց թույլ տալիս ներկա գտնվել այդ աբսուրդին: Այս շարքը ցավոք կարելի է շարունակել թվարկել:
Սա ուղղակի անթույլատրելի է:
Ժամանակին եթերում փոքրիշատե առանձնանում էին "Արարատ" հեռուստաալիքն իր մշակութային ու ազգային ուղղվածությամբ, մանուկների համար նախատեսված "Հայրենիքը", որոնք չգիտես ինչու փակվեցին: Ներկայումս կարծես դրանց դերը որոշակի առումով ստանձնել է "Շողակաթը", որը համեմատաբար լավ որակի եթեր է հեռարձակում: "Շանթի" հաղորդումներից չեմ կարող չառանձնացնել "Մի վնասիրը", հիրավի շատ հաջողված, որակյալ ու օգտակար նախագիծ է:
Ինչևէ: Իրոք նախանձով եմ հետևում ռուսական "Культура", և արբանյակային որոշ հեռուստաալիքների (NatGeo, Discovery, Viasat History և այլն) և ցավոք բոլորովին էլ հույս չունեմ, որ երբևէ մեր հեռուստաեթերը կարող է հասնել դրանց մակարդակին, քանզի այս տեմպերով այն գնում է դեպի կտրուկ անկում:
Վերջում տեղին է հիշել երկու ասույթ առհասարակ հեռուստատեսության մասին.
Телевизор подобен туалету: много красивого, чистого, но не пригоден для сладкого сна, потому что предназначен для дерьма.
Телевизор – это стиральная машина для промывки человеческих мозгов.



