- Լսիր խորհուրդները, որոնք քեզ առավելություն են տալիս և ոչ ոքի մի տուր այդպիսի խորհուրդներ:
- Եթե ստում ես, եղի՛ր հակիրճ:
- Ձկանը սպանում է բաց բերանը:
- Մի դիպչիր պրոբլեմին, քանի դեռ պրոբլեմը չի դիպչել քեզ:
- Որոշները զգուշավորություն են դրսևորում, որպեսզի չպարտվեն: Զգույշ խաղալով՝ դու միանշանակ կպարտվես:
- Պատահական պատահականություններ չեն լինում:
- Հիմարը նա է, ով չի կարողանում քողարկել իր իմաստությունը:
- Կարելի՞ է ներել թշնամուն: Աստված կների: Մեր խնդիրն է կազմակերպել նրանց շուտափույթ հանդիպումը:
- Րոպե համբերության՝ 10 տարի հարմարավետություն:
- Արծիվը ճանճերի որս չի անում:
- Անձնական ոչինչ՝ սա ընդամենը բիզնես է:
- Ես կտամ իմ գլխակերների 3 տասնյակ մի մարդու փոխարեն՝ ով կարողանում է հարցեր լուծել միայն խոսելով:
- Չկա ավելի հեշտ բան, քան խոստումը:
- Թափ մի տուր դեռ կանաչ խնձորենին: Երբ խնձորները կհասնեն՝ իրենք իրենց կթափվեն:
- Օձին իր բնից միշտ հանիր ուրիշի ձեռքերով:
- Մանուկ ժամանակ ես աղոթում էի Աստծուն հեծանիվի համար: Հետո ես հասկացա, որ Աստված այլ կերպ է աշխատում: Ես գողացա հեծանիվ և սկսեցի աղոթել մեղքերիս թողության համար:
- Ժամանակ առ ժամանակ համբերատար եղիր հիմարների հանդեպ՝ հնարավոր է ինչ-որ արժեքավոր բան իմանաս: Բայց երբեք մի վիճիր նրանց հետ:
- Գետի խորությունը երկու ոտքով մի չափիր:
- Աշխարհը պատկանում է համբերատարներին:
- Կոռեկտ եղիր բոլորի, շփվող՝ շատերի, մոտ՝ ընտրյալների և ընկեր՝ հազվագյուտների հետ: