Այսօր ՀՀ կառավարության հ/հ 12/4547-12 եւ ՀՀ տարածքային կառավարման նախարարության հ/հ 150/29003-12 կողմերից ծանուցում է ուղարկվել այն մասին, որ «ԹԵԿՈՒԶ» (ՇՈՒՇԻ) Արցախյան ազատագրական պայքարի ու Շուշիի ազատագրման մասին գեղարվեստական ֆիլմը նկարահանելու ֆինանսավորման խնդրանքով մեր դիմումը վերցվել է քննարկման:
Երկարատեւ պայքարից հետո նկատելի է ՀՀ նախագահի վերջին հանձնարարկանների կատարումը Կառավարության կողմից:
Սիրելի հայրենակիցներ, սա Ձեր հաղթանակն է: Այս փաստը վկայում է, որ հասարակությունը անտարբեր չէ, ու ֆիլմի հրապարակային լայն քննարկման արդյունքը փաստում է, որ հասարակության պահանջն է, որպեսզի «ԹԵԿՈՒԶ» (ՇՈՒՇԻ) ֆիլմը նկարահանվի ու ներկայացվի աշխարհին:
Այս դիվանագիտական ֆիլմը եւս մի խթան կհանդիսանա Արցախի մասին ճշմարտությունը իմանալու, ճանաչման պայքարում:
Սիրելի հայրենակիցներ, ինչպես դեռ 2011 թ. ֆիլմի նկարահանման նախապատրաստման շրջանում հրապարակային ներկայացրել ենք գործընթացը, այլնպես էլ հիմա մեր պարտքն ենք համարում Ձեր դատին ներկայացնենք ֆիլմի ֆինանսավորման հարցն ու ՀՀ կառավարության քննարկման արդյունքերի մասին: Շնորհակալություն ենք հայտնում ԶԼՄ-ներին, մասնավորապես ԲԼՈԳ ՆՅՈՒԶ-ին այս http://blognews.am/arm/ news/25093/ tekuz-khaxarkayin-filmi-gra kan-scenari-masin.html հրապարակման համար, հասարակությանը եւ խնդրում ենք շարունակեք լինել մեր կողքին՝ այս հայանպաստ ֆիլմի ստեղծման գործում:
Հուսանք, որ այս անգամ սպասումները կարդարացվեն, ու մենք բոլորս վերջապես կունենանք մեր հաղթանակների մասին պատմող դիվանագիտական ֆիլմը:
Այս դիվանագիտական ֆիլմը եւս մի խթան կհանդիսանա Արցախի մասին ճշմարտությունը իմանալու, ճանաչման պայքարում:
Սիրելի հայրենակիցներ, ինչպես դեռ 2011 թ. ֆիլմի նկարահանման նախապատրաստման շրջանում հրապարակային ներկայացրել ենք գործընթացը, այլնպես էլ հիմա մեր պարտքն ենք համարում Ձեր դատին ներկայացնենք ֆիլմի ֆինանսավորման հարցն ու ՀՀ կառավարության քննարկման արդյունքերի մասին: Շնորհակալություն ենք հայտնում ԶԼՄ-ներին, մասնավորապես ԲԼՈԳ ՆՅՈՒԶ-ին այս http://blognews.am/arm/
Հուսանք, որ այս անգամ սպասումները կարդարացվեն, ու մենք բոլորս վերջապես կունենանք մեր հաղթանակների մասին պատմող դիվանագիտական ֆիլմը:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=401781506560647&set=a.127165564022244.24390.100001864036854&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



