Ընկերները նույն հոգին են, որն ապրում է երկու մարմիններում. Արիստոտելը գիտեր՝ ինչ էր ասում: Բոլորին էլ, երևի, վիճակվում են ընկերներ, ում հետ շփվելիս հոգու նույնականության զգացողությունն ես ունենում ընկերության գերագույնի պահերին: 
...Երևի այդ պատճառով է, որ երբ ներկայից բացակա (հավանաբար, քեզ վաղուց մոռացած) ընկերներին ես մտաբերում, սուզվում ես կարոտների խորքերը, ինչպես քո իսկ անցյալի լուսանկարները թերթելիս: Որտեղ էլ լինեն անցած-գնացած ընկերներս, թող երջանիկ լինեն: 
Դեռ ընկերության թեմայի մեջ եմ, ոչ թե օրացույցի թելադրանքով, այլ... Չգիտեմ, երևի որովհետև կարոտներ կան, որ չեն անցնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել