Ամառվա այս տապին ամեն օր Ինձ զանգահարում է Թամարան ու ասում. Կամո-POOL՞։ Ես էլ ասում եմ` որտե՞ղ գնանք... ու սկսում ենք մտածել... Քանի որ այս հարցը շատերին է հուզում, Ես որոշեցի առանձնացնել այն 10 բացօթյա ամառային լողավազանները, որոնք ավելի սիրված են ու մարդաշատ, և որպեսզի Դուք ժամանակ չծախսեք, ճշտեցի նաև գները, հասցեները և պայմանները... խնդրեմ, խնդրեմ...
1. Best Western Congress Hotel
Սկսեմ ըստ Իս լավագույն տարբերակից, Կոնգրես հյուրանոցի լողավազանն Ինձ ամենամոտն է, միգուցե այդ պատճառով այն Իմ ամենասիրված բացօթյա լողավազանն է: Աշխատանքային օրերին այստեղ մուտքավճարն է 7500, շաբաթ-կիրակի՝ 8000 դրամ, աշխատում է 10.00-21.00-ը, այն բավական մեծ է համեմատաբար հանգիստ, այստեղ հանդիպում ես հիմնականում զբոսաշրջիկների և ոչ թինեյջերների: Հասցեն՝ Իտալիայի 1, Իտալիայի դեսպանատան հարևանությամբ, հեռախոս՝ (+374 10) 591199, կայք՝ congresshotelyerevan.com
2. ROYAL TULIP GRAND HOTEL YEREVAN
Եթե ցանկանում եք կտրվել Աշխարհից ու զգալ Ձեզ տիեզերքում ընտրեք այս տարբերակը: Լավագույն հյուրանոցներից մեկի տանիքին տեղակայված լողավազանում Մեռյալ ծովի հանգստությունն է, այստեղ հիմնականում հանդիպում ես հենց հյուրանոցի հախաճորդներին, երջանիկ տարեց եվրոպացիների իսկ տոն օրերին, երբ Երևանում ընթանում են տարբեր միջոցառումներ և փառատոններ, այստեղ կարող ես հանդիպել բոլոր Ա դասի աստղերին, ովքեր Երևանում են այդ ընթացքում՝ Կլաուդիա Կարդինալեից մինչ Ալեն Դելոնին, գրողը տանի: Այցելության գինն է 10 000/13 000 աշխատանքային և հանգստի օրերին, լողավազանն աշխատում է առավոտյան 10.00-21.00-ն, և եթե ճիշտ հասկացա, այցելուներին դիմավորում են հատուկ կոկտեյլով, կամ էլ այդպես միայն Ինձ են դիմավորում, չգիտեմ...Հասցե՝ Մոսկվա կինոթատրոնի հարևանությամբ,Աբովյան 14, Հեռախոս՝ +374 10 591 600, կայք՝ royaltulipgrandhotelyerevan.com
3. HRAZDAN HOTEL
Հրազդան հյուրանոցի լողավազանն ամենասիրված ժամանցավայրերից մեկն է, համենային դեպս ընկերներիս մեծ մասն այստեղ է կիրակի օրերն անցկացնում: Նախ նշեմ, որ մեծ առավելություն է ոչ թանկ բարը, եթե իհարկե այս տարի նույն գներն են, Ես նախորդ տարի եմ եղել վերջին անգամ ու նույնիսկ եթե Դու չես ուզում լողալ, պարզապես կարող ես միանալ ընկերներիդ և սրճարանում ուտել ասենք սառը ձմերուկ: Նրանք, ովքեր առաջին անգամ են պատրաստվում գնալ, միանշանակ խորհուրդ եմ տալիս, անկասկած գոհ կմնաք: Ճիշտն ասած գնային հարցում էլ այն լավագույն տարբերկան էր առաջարկում, բայց մոռացա որքան արժեր, վաղը կրկին կզանգահարեմ, կամ Դուք էլ կարող եք ճշտել, ահա կոնտակտները...Հասցե՝ Ձորափի 72, Հեռ՝ (374 10) 53-01-16, Կայք՝ hotelhrazdan.am
4. PROLIFE WATER CLUB
Բառացիորեն նախորդ շաբաթ ենք նկարահանել այս նոր լողավազանի բացումը, այն ներկայացնում է PROLIFE ֆիթնես ակումբը, այն գտնվում է ROYAL ARMENIA PALACE հյուրանոցում, աշխատում է առավոտյան 10-19.00-ն, Day price-6000/8000 amd, առաջարկում եմ այս լողավազանի մասին ավելի մանրամասն կարդալ Մեր նախորդ պոստերից մեկում, սեղմելով ահա այստեղ: Հասցե՝ Սիլիկյան թաղ. 4–րդ փ. 17/1 Հեռ. (095) 240 304, Facebook`prolifewellnessandspa
5. LATAR HOTEL COMPLEX
Ճիշտն ասած Ես Լաթարում չեմ եղել, բայց բոլորն ասում են որ լողավազանն այստեղ հեքիաթային է, քանի որ այն այնքան մեծ է, որ լողալուց երբեք մեկ այլ լողացողի հանդիպելու խնդիր չես ունենում: Աշխատանքային ժամերն են 11-20.00-ն, այցելության գինը՝ 6000 դրամ, Հասցեն՝ Սիլիկյան թաղամաս, 5րդ փողոց, տուն 58, հեռ՝ 010-38 07 18, Կայք՝ latar.am
6. Delice Pool & Lounge
Delice Pool & Lounge փակ ակումբը գտնվում է Նոր Նորքի 2-րդ զանգվածում, այն կտրված է քաղաքի աղմուկից և հանգստի անցկացման իդեալական տարբերակ է: Թե ակումբի տեսքով, թե լողավազանն առանձին, Delice Pool & Lounge-ը միայն գործընկերների համար է, պատահական անձինք այստեղ չեն կարող հայտնվել, բայց ուզում եմ նշել, որ այս վայրն իրոք հիանալի տարբերակ է տարբեր տոների նշման համար, լինեն դրանք ծննդյան տոներ, հարսանիքներ, նորաձևության ցուցադրություններ...Քանի որ ակումբը միայն քարտատերերի համար է, բոլոր մանրամասները Դուք կարող եք իմանալ անձամբ կապ հաստատելով անձնակազմի հետ, առաջարկում եմ միանալ ակումբի ֆեյսբուքյան էջին՝ Facebook/DeliceClub, կարող եմ նշել հեռախոսահամարը՝ (091) 58 50 94, մնացած բոլոր հարցերն արդեն տնօրինության հետ..
7. WATER WORLD
Չեք հավատա, բայց նույնիսկ նախորդ դարում, երբ Ջրաշխարհն իսկական բում էր, Ես չէի սիրում այն, քանի որ լողավազան այցելելն Ինձ համար մարդկանցից կտրվելու տարբերակ էր, իսկ Ջրաշխարհն իսկական համահայկական ջրոցիի տարբերակ էր: Կարծում եմ այն ընտանեկան հանգստի տարբերակ է, կամ ընկերական մեծ խմբերի, չնայած ճաշակին ընկեր չկա: Աշխատանքային ժամերն են՝ 13-19.00, ճիշտն ասած գները մի քիչ խառն են, ուրեմն, մինչև 90 սմ-անվճար, 90-120 սմ՝ 2 500 դրամ, 120 սմ-ից բարձր՝ 4 000 դրամ: Հասցե՝ Մյասնիկյան պող. 40, Գազանանոցի ճանապարհին, Հեռախոս՝ (+374 10) 63 89 98, Facebook/WaterWorldArmenia
8. CROSS SPORT COMPLEX
Շատ եմ լսել CROSS SPORT COMPLEX-ի մասին, բայց այստեղ ևս չեմ հանգստացել, այնպես որ պարզապես ներկայացնում եմ տեղեկացված լինելու համար: Լողավազան կարելի է այցելել առավոտյան 7-22.00-ը, այցելության գինն է 4 000 դրամ մինչ հունիսի 15-ը, իսկ հետո արժեքը կփոխվի ...Հասցե՝ Աշտարակի խճ. 50, Հեռախոս՝ (+374 10) 35 35 03, կայք՝ cross-sport.am
9. Ararat Valley Country Club
Աշխատանքային ժամերը` 11.00-20.00, աշխատանքային օրերին` մեծերին 4000- փոքրերին 3000 դրամ, Շաբաթ-Կիրակի` մեծերին 6000 փոքրերին 4000 դրամ: Գևորգ Չաուշի փող., 50 շենք www.vahakni.com
10. FOOTBALL ACADEMY POOL
Երիտասարդների կողմից ամենասիրված լողավազանը գտնվում է Աճառյան 35/31 հասցեում, Ավանում, ասում են այստեղ միշտ մարդաշատ է, ու հենց երիտասարդներով: Մուտքավճարն է 4000 դրամ, աշխատանքային ժամերն են 10-21.30-ը, հեռախոսահամար՝ (37460) 37 18 88, Կայք՝ footballacademy.am