Դարերի ընթացքում մեր տարածաշրջանում տասնյակ (եթե ոչ հարյուրավոր) ցեղեր ու ժողովուրդներ են գնացել-եկել, հաղթել ու պարտվել, գրավել ու կործանվել։ Ու կարևորը ոչ թե մտածելն է, թե այս կամ այն «ցեղը» կգա, թե չի գա, այլ դիմադրությանը պատրաստ լինելն է։ Իսկ դիմադրությունն ունի տարբեր բաղադրիչներ՝ ռազմական, տնտեսական, մշակութային, դիվանագիտական և այլն։
Իսլամական պետության՝ Կովկաս գալու հարցն ունի երկու պատասխան՝ կա՛մ կգա, կա՛մ չի գա։ Որովհետև մարդկությունն ապագան կանխատեսելու միջոց առայժմ չի հայտնաբերել։ Ավելի լավ է մենք մտածենք՝ ոնց անենք, որ ուժեղ լինենք։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/m.yalanuzyan/posts/573280982774823?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել