Newsline.am-ը գրում է.

Լագերֆելդն իր անվանական ապրանքանիշի երկրպագուներին ուրախացնում է ոչ միայն սեփական կատվի դիմանկարներով կապսուլային հավաքածուներով: Շուտով կուտյուրյեն մոնո-բուտիկ կբացի Նյու Յորքում: Դժվար է հավատալ, սակայն Karl Lagerfeld ապրանքանիշը մինչև օրս այդքան էլ հանրահայտ չէ Ամերիկայում:

Օվկիանոսից այն կողմ դիզայները վստահելի գործընկեր է գտել. KL բաժնեթղթերի 49%-ը ձեռք է բերել G-III ընկերությունը՝ առաջին արտոնագրողը դառնալով: G-III-ի նախագահ և գործադիր տնօրեն Մորիս Գոլդֆարբը համոզված է, որ  ընկերության շնորհիվ ապրանքանիշն Ամերիկայում, կոմերցիոն առումով, կենսունակ լինելու բոլոր շանսերն ունի:

Տվյալ պահին Karl Lagerfeld հագուստն ամերիկացիներին հասանելի է միայն Net-a-Porter կայքի միջոցով, սակայն շուտով տնօրինությունը Նյու Յորքում ֆլագմանային բուտիկի բացումն է նախատեսում: Ըստ Պիեռ Պաոլո Ռիգիի, բուտիկում ներկայացված հավաքածուները հատուկ ադապտացվելու են ամերիկացի գնորդների համար:

Հիշեցնենք, որ 2011 թվականին Apax Partners-ի կողմից վերաթողարկված Karl Lagerfeld ապրանքանիշը, ի սկզբանե, նախատեսված էր միայն ինտերնետային վաճառքի համար, սակայն այն բարեհաջող տարածվել է եվրոպական բուտիկներում: 2013 թվականին Karl Lagerfeld-ը բացվել է Չինաստանում՝ վաճառք իրականացնելով Մերձավոր Արևելքում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել