Գիտականորեն ապացուցված փաստ է, որ քվանտը կարող է ունենալ և՛ ալիքի, և՛ մասնիկի դրսևորումներ: Երբ գիտնականը դիտարկում է` այն մասնիկի պես է, երբ չի դիտարկվում` ալիքի: Այս փաստը չունի որևէ հիմնավոր բացատրություն: Այն ուղղակի կա: Դե հիմա եկեք միայն պատկերացնենք, որ եթե նյութական աշխարհի մի չնչին մասնիկն անգամ փոխում է իր պահվածքն ուշադրության դեպքում, հապա որքա՞ն է այդ ուշադրությունը պետք մարդուն...
Անտարբեր լինեն, անտեսեն որևէ մեկին` նա կմարի, կկործանվի, ով էլ ուզում է լինի: Հետաքրքրվեք, ուշադիր եղեք` ամենաանհեռանկար մարդն անգամ բարձունքների կհասնի, անհույս հիվանդը կապաքինվի: Հաճախ մարդը գնում է եկեղեցի, աղոթելու, որովհետև ընդամենը ցանկանում է, որ գոնե Բարձրյալը նրան նկատի, որովհետև հույս ունի, որ այստեղ իր գոյությունը կարժեվորվի: Ուշադրություն նվիրեք միմյանց, մարդիկ, դա շատ, շատ կարևոր է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել