ԱԺ-ում հունիսի 12-ին տեղի կունենան քննարկումներ էլեկտրաէներգիայի սակագնի հետ կապված: Տևական ժամնակ է, ինչ այս հարցը լուրջ քննարկումների առարկա է դարձել, թե՛ քաղաքական դաշտում, թե՛ հասարակ քաղաքացիների շրջանում:
Բոլորս շատ լավ հասկանում ենք, որ հոսանքի գնի բարձրացումը կունենա բացասական ազդեցություն ցածր վճարունակություն ունեցող խավի վրա, և այս առումով մտահոգությունները շատ լուրջ են:
Սակայն, արդեն կա գործադիրի ղեկավարի հրահանգ, ըստ որի, եթե հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սակագնի փոփոխության որոշում կայացնի, ապա կառավարությունը կհաշվարկի սպասվելիք հավելյալ ծախսերը և ամենսկզբում կաջակցի նպաստառուներին, որպեսզի հնարավորինս թեթևացնի նրանց բեռը:
Գործնականում մնում է սպասել Ռոբերտ Նազարյանի վերջնական հայտարարությանը, որից հետո էլ պարզ կլինի զարգացումների հետագա ընթացքը: