Իմ կողմից շատ հարգված հոգևորականներից մեկը մի զրույցի ժամանակ արտահայտություն արեց, որը չեմ մոռանա: Ասաց. «Մարդը երբեք չի փոխվում, ոչ դարերն են ազդում, ոչ էլ տեխնիկայի զարգացումները: Մարդը միշտ նույնն է՝ նույն թուլություններով, նույն ուժերով, նույն ցանկություններով: Դարաշրջանների հետ միայն ցանկությունների արտահայտման կերպն է փոխվում»:
Մարդն իրոք չի փոխվում, ուղղակի իր ուժերը բացահայտել ու կառավարել է սովորում: Կառավարելը, կոնկրետ ինձ, ավելի շատ է պետք գալիս, որովհետև լսելու ունակություն չունեցող մարդկանց անմտածված գործողությունները կարող են նյարդային բջիջներիս «հազ ու փռշտոցի» պատճառ դառնալ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alina.derzyan/posts/915416958481582?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել