Mediamonitor.am-ը գրում է.
- Վիմ Հոֆը աշխարհում հայտնի մարդկանցից մեկն է: 48-ամյա այս դանիացին իրեն հիանալի է զգում շատ ցածր ջերմաստիճանի պայմաններում, լողում է Արկտիկայի ջրերում: Թվում է ՝ դա վնասակար է մարդու օրգանիզմի համար: Բայց այդպես չէ: Այս մարդու օրգանիզմի անհասկանալի ռեակցիայի համար բժիշկները ոչ մի բացատրություն չեն գտել: Այդուհանդերձ Հոֆը բացարձակապես չի բողոքում իր առողջությունից:
- Անգլիայի բնակիչ Կեի Անդերվուդը ուժեղ զգացմունքներ ունենալու դեպքում միանգամից ուշաթափվում է: Վախի, զայրույթի կամ նույնիսկ ծիծաղի չնչին նշանների դեպքում աղջիկը ուշաթափ է լինում: Հաճախ չի պատահում այնպես, որ երիտասարդ աղջիկը օրվա ընթացքում 40 անգամ ուշագնաց լինի:
- Մեր ցուցակի հաջորդ կինը ունի անհավատալի հիշողություն: Նա հիշում է գրեթե ամեն ինչ, որ տեսել է վերջին 25 տարիների ընթացքում: Օրինակ, նա կարող է առանց դժվարության նկարագրել 1988 թվականի հունիսի 7-ին խանութ գնալու ճանապարհին տեսած անցորդին՝ հիշելով նույնիսկ մանրամասնությունները: Նա նույնիսկ հիշում է թեկուզ մի պահ տեսած մեքենաների մոդելներն ու համարանիշերը:
- Մեծ Բրիտանիայի բնակիչ պարոն Պերրին տառապում է լիպոդիստրոֆիայով. սա մի հիվանդություն է , որի ժամանակ բացակայում է կաշվի տակի ճարպային շերտը: 59-ամյա այս տղամարդն ուտում է ամեն ինչ. տորթեր, յուղալի սնունդ: Եվ այդուհանդերձ չի գիրանում անգամ մեկ գրամով: Այս մարդու օրգանիզմը վայրկենաբար այրում է ճարպը, իսկ մաշկը ձգում է մկանները: Դա մի շարք անհարմարություններ ու տհաճ զգացողություններ է առաջացնում:Մանկության տարիներին այս մարդը գեր երեխա էր, բայց 12 տարեկանը լրանալուն պես նա այնպես է նիհարել մեկ գիշերվա ընթացքում, որ ինչ միջոցի էլ, որ հետագայում նա դիմել է գիրանալու համար, չի հաջողվել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել