ՀՀ որոշ բարձրաստիճան պաշտոնյաների պահանջով իբր ՀԷՑ-ի տնօրեն Բիբինը պետք է պատժվի, հիմնականում այն բանի համար, որ ՀԾԿՀ-ի հայտում կան բացարձակ լիազորությունների չարաշահում, անիմաստ, չհիմնավորված ծախսեր և վատ կառավարում: Չշտապելով եզրակացություններ անել՝ նախ մի հարց մեր «փորձառու և սրտացավ» բարձրաստիճան պաշտոնյաներին.
1. Իսկ այդ ե՞րբ են ՀԷՑ-ի հայտերում եղել իրական հիմնավորումներ և լավ մենեջմենթ, երբ մի քանի անգամ արդեն բավարարվել են նրա կողմից ներկայացված հայտերը:
2. Եթե Բիբինները կարողանում են իրականում ցույց տալ, որ ունեն շատ բարձր աշխատավարձեր, որը և հնարավորություն տալիս է նրանց ապրել շքեղ առանձնատներում, ապա այդ ի՞նչ միջոցներով են ապրում մերոնք առավել շքեղ առանձնատներում և վարում առավել շքեղ ավտոմեքենաներ, երբ նրանց աշխատավարձերն ընդամենը 1000 ԱՄՆ դոլարի սահմաններում են։
3. Եթե Բիբինները, ունենալով ՀՀ-ում ոլորտի մենաշնորհ, օտարազգի են, չունեն կարիքը հայաստանյան հանրության ձայնը լսելու, ապա Ռ. Նազարյանները և էլի այլ բարձրաստիճան որոշ ղեկավարներն էդ քանի՞ գլխանի են, որ արդեն հստակ հայտարարություններ են անում անխուսափելի թանկացումների և նույնիսկ սակագնի բարձրացման չափի վերաբերյալ, այն դեպքում, երբ դեռ կա ԱԺ-ում հարցի քննարկումները և լսումները շարունակելու կարիքը, և որ ամենակարևորն է՝ հասարակության արձագանքը բացարձակ ադեկվատ չէ այդ հարցում:
Հ.Գ. Հետաքրքիր է, հանրային բառը ՀԾԿՀ-ի մեջ որևէ ձևով կապված է՞ իրական հանրության հետ, և եթե ոչ, ապա դա նշանակո՞ւմ է արդյոք, որ հանրության ձայնը համապատասխան մարմնի համար պետք է բացարձակապես չլինի լսելի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasark/posts/832708983486965?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել