Խալերը գիտնականների կողմից ճանաչվել են որպես երկարակեցության նշան
Լոնդոնյան թագավորական քոլեջի գիտնականները եկել են այն եզրակացության, որ խալերը կարելի է համարել երկարակեցության հիմնական նշաններից մեկը: Պարզվել է, որ այն մարդիկ, որոնց մարմնի վրա ի ծնե խալերի քանակը անցնում է հարյուրից, ավելի ամուր ոսկորներ ունեն, որոնք պաշտպանում են օստեոպորոզից: Ինչպես հայտնում է Comments.ua պորտալը, նրանք ավելի երիտասարդ են երևում, քանի որ քիչ կնճիռներ ունեն:
Առավելությունների թվում գիտնականները նշում են, որ նրանք զարգացած մկաններ ունեն, առողջ աչքեր և սիրտ: Ինչպես համարում են փորձագետները, այդ հանգամանքների շնորհիվ կանխարգելվում է մաշկի քաղցկեղը:
Շատ խալեր ունեցող մարդկանց մոտ արտադրվում են արյան սպիտակ գնդիկներ, որոնք զարմանալիորեն երկար տելոմերներ ունեն: Տելոմերներ են անվանվում ԴՆԹ-ի այն մասերը, որոնք թույլ տալով նրան վերարտադրվել, կանխում են դեգրադացիան: Որքան երկար են տելոմերները, այնքան ավելի դանդաղ է տեղի ունենում մարդու ծերացումը:
----
Պոտենցիան սպանող հինգ գործոն
Սեքսուալ ցանկության բացակայություն կարող է առաջանալ ոչ թե տարիքի կամ հորմոնների պատճառով, այլ պայմանավորված է ուրիշ գործոններով:
Ձգձգված հարաբերությունները լիբիդոն սպանող ամենատարածված խնդիրներից մեկն են:
Սխալ է տարածված կարծիքն այն մասին, որ ալկոհոլը խիզախություն և քաջություն է պարգևում. սեքսում ամեն ինչ հակառակն է:
Եթե դուք զգայուն անձնավորություն եք, ապա ընկճախտը կարող է ազդել ձեր սեքսուալ հնարավորությունների վրա:
Մարդկանց մեծ մասը չգիտի, որ պոտենցիայի իջեցման պատճառ կարող են դառնալ տարբեր դեղամիջոցները, ինչպես նաև անբավարար քունը:
---
Ստղծվել է գրիչ, որ հիշում է այն ամենը, ինչ գրում է կամ նկարում
Մի խումբ դիզայներներ առաջարկել են բարձր տեխնոլոգիական գրչի տարբերակ, որը հնարավորություն կտա ոչ միայն նշումներ կատարել թղթի վրա, այլ նաև պահպանել գրածը և Bluetooth-ի միջոցով տվյալները փոխանցել համակարգչի մեջ:
Գրչում ներկառուցված համակարգը կհայտնաբերի նաև տեքստում առկա սխալները:
----
Գիտնականները պարզել են` ինչպես դանդաղեցնել և արագացնել ժամանակը
Նրանց կատարած հետազոտությունների համաձայն` գլխուղեղում ժամանակի զգացողության գործընթացն ապակենտրոնացված է. դրանով է բացատրվում, թե ինչու է փոխվում ժամանակի ընկալումը տարբեր իրավիճակներում:
Երբ մարդը գտնվում է ընկճախտային վիճակում, դա ազդում է այնպիսի քիմիական նյութերի քանակության վրա, ինչպիսին ադրենալինն է, որն ազդում է նեյրոնային ակտիվության մակարդակի վրա, ինչն էլ բավարար է ժամանակի զգացողության փոփոխության համար:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/alvina.babayan/posts/3796744487904?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել