Բաղադրությունը`

1 բաժակ մածուն
1 հատ ձու
0,5 թեյի գդալ սոդա
2-3 ճաշի գդալ թթվասեր
2 ճաշի գդալ բուսայուղ
3 ճաշի գդալ շաքարավազ
2-3 բաժակ ալյուր
0,5 թեյի գդալ աղ
Վանիլին
Շաքարի փոշի 

Պատրաստման եղանակը`

Մածունին խառնել ձուն, բուսայուղը, աղը, սոդան, շաքարավազը, թթվասերը, վանիլինը, այլուրը և հունցել ձեռքերին չկպչող խմոր, թողնել 30-40 րոպե՝ հասունանա: Սեղանին ալյուր ցանել, խմորը բացել 1 սմ հաստությամբ, ձևավոր կտրտել և 2 կողմից տապակել առատ բուսայուղի մեջ:
Մատուցել վրան շաքարի փոշի ցանած:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել