Հոկտեմբերյան Սոցիալիստական Հեղափոխություն, պետական հեղաշրջում, որն իրագործել է Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական (բոլշևիկյան) կուսակցությունը Վլադիմիր Լենինի գլխավորությամբ, Պետրոգրադում, հոկտեմբերի 25-ին (նոյեմբերի 7)։ Հեղաշրջման հետևանքով տապալվել է 1917-ի Փետրվարյան բուրժուադեմոկրատական հեղափոխությունից հետո Ռուսաստանում ստեղծված Ժամանակավոր կառավարությունը։
Հայոց պատմությունը նոյեմբերի 7-ին
1922 թվականի նոյեմբերի 7-ին Երևանում բացվում է պետական հանրային գրադարանը (1925 թվականից՝ Ալ. Մյասնիկյանի անվան): Նույն օրը Երևանում բացվում է պետական թանգարանը՝ հնագիտական, ազգագրական, պատմական, գեղարվեստական, հեղափոխական և արխիվային բաժիններով:
1924 թվականի նոյեմբերի 7-ին սկսում է աշխատել Ղափանի պղնձաձուլարանը:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=442871509105303&set=a.332605023465286.76655.328811793844609&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել