Esem.am-ը գրում է.

Երգչուհի Սուսաննա Պետրոսյանը հունիսի 6-ին դարձավ 26 տարեկան: Երգչուհին ESem.am-ին պատմել է տոնական օրվա ու սիրելիի շնորհավորանքի մասին:

Կեսգիշերին՝ զանգով, իսկ հաջորդ օրն արդեն նվերներով ու ծաղկեփնջով Սուսաննային շնորհավորել է սիրելին, ում մասին ESem.am-ը պատմել է:

 

«Ծննդյանս օրը միշտ հա՛մ ուրախ եմ, հա՛մ տխրում եմ: Գիտակցում եմ, որ մեկ տարով էլ մեծացա, իսկ տարին այնքան արագ է անցնում, թռնում, որ շատ անավարտ բաներ մնում են հաջորդ տարվա վրա: Նշանակում է՝ մնացյալ կյանքն էլ արագ է անցնելու, չես հասցնելու վազել ու հետևից հասնել»,- խոստովանեց երգչուհին:

Նրա խոսքով՝ իր ծննդյան տարեդարձերը միշտ էլ շատ լավ են անցնում. իրեն հիմնականում շնորհավորում են՝ զանգահարելով ու երգելով, քանի որ երգիչ ընկերները շատ են:

 

Ողջ օրվա ընթացքում տարբեր շնորհավորանքներ ստացած Սուսաննան ծննդյան երեկոն անցկացրել է սիրելիի ու ընտանիքի անդամների հետ: «Երևանի մի գեղեցիկ վայրում հավաքվեցինք, նստեցինք, զրուցեցինք մտերիմներով ու այդպես էլ նշեցինք տոնս»,- պատմեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել