Mediamonitor.am-ը գրում է.
Եթե դուք երբևէ չեք լսել Էլիզաբեթ Հոլմսի մասին, ապա ժամանակն է իմանալ մի քանի փաստեր նրա մասին: Օրերս Էլիզաբեթը հայտնվել է 2015 թվականի ամենաանվանի կանանց վարկանիշային աղյուսակի տասնյակում:
31-ամյա Հոլմսը ամենաերիտասարդ «սելֆ-մեյդ» միլիարդատերն է ԱՄՆ-ում: ԶԼՄ-ները նրան անվանում են «Սթիվ Ջոբս շրջազգեստով»:
Նրա բիզնեսը բիոտեխնոլոգիաներն են
Theranos դեղաբանական ընկերության հիմնադիր և համասեփականատեր Էլիզաբեթ Հոլմսի կարողությունը գնահատվում է 4,6 միլիարդ դոլար, իսկ ամբողջ բիզնեսի արժեքը`9 միլիարդ;
Theranos-ի այսօրվա դրությամբ ամենակարևոր մշակումը, որի վրա ծախսվել է մոտ 10 տարի` արյան անալիզի միջոցով մարդու առողջական վիճակի ախտորոշման տեխնոլոգիաների կատարելագործումն է:
Theranos ընկերության նորարարությունը կայանում է նրանում, որ արյան մեկ կաթիլը բավարար է, որպեսզի իրականացվի 30 տարբեր հետազոտություններ, այսինքն ստանալ բժշկական ինֆորմացիայի հսկայական քանակ:
Հոլմսն իր մշակումները պահում էր գաղտնի, այնպես որ երբ 2014 թվականին Theranos-ի նորարարությունները պայթեցրեցին դեղաբանական շուկան, Էլիզաբեթը հասարակության համար անհայտ էր:
2014 թվականի հոկտեմբերին նա դարձավ Forbes ցուցակի նորեկներից` դրանով իսկ ավելի շատ հետաքրքրություն առաջացնելով իր անձի նկատմամբ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ