stepen_boli_defaultMediamonitor.am-ը գրում է.

Սան-Դիեգոյում գտնվող Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները մշակել են ծրագիր, որն ընդունակ է չափել երեխաների ցավի մակարդակը: Այդ մասին հաղորդում է Pediatrics ամսագիրը:

Ալգորիթմը փորձարկել են 5-18 տարեկան 50 երեխաների վրա, ովքեր վերջերս են ենթարկվել վիրահատության: Մեթոդի էությունը պարզ է: Տեսախցիկները վերահսկում են հիվանդի դեմքի արտահայտությունները, և ստացված նկարի հիմքի վրա համակարգչային ծրագիրը 46 ցուցանիշներով որոշում է ցավի աստիճանը հատուկ սանդղակով:

«Ծրագրային ապահովումը ցուցադրել է գնահատման բարձր ճշգրտություն»,- կարծում է հետազոտության խմբի ղեկավար Խուան Ջիննին: «Այնպիսի գործոններ, ինչպիսիք են էթնիկ պատկանելությունը, սեռը և հասակը, ինչպես պարզվել է, չեն ազդում գնահատականի ճշգրտության վրա»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել