jenih-potreboval-razvod.jpg.pagespeed.ce.Tq0QsPbmKrMediamonitor.am-ը գրում է.

Մեդինա քաղաքում հարսանեկան արարողությունն ավարտվեց սկանդալով, որի մասին լուրերը տարածվեց ամբողջ Սաուդյան Արաբիայում: Ամուսինն անմիջապես ապահարզան պահանջեց, երբ լուսանկարվելու ժամանակ առաջին անգամ տեսավ իր կնոջ դեմքը:

Մերձավոր Արևելքում ամուսնություններն իրականացվում են ծնողների պայմանավորվածության համաձայն, իսկ զույգերը մինչև ամուսնությունն իրար չեն տեսնում: Փեսացուի և հարսնացուի անունները էթիկայի կանոնների համաձայն չեն նշվում: Հարսանյաց արարողությունը ընթանում էր ոնց որ կարգն է. տեղի էր ունեցել երդման արարողությունը, հյուրերը շնորհավորում էին նորապսակներին և ուրախանում: Սակայն տոնակատարությունը շարունակվեց այնքան ժամանակ մինչև սկսվեց լուսանկարվելու ժամանակը: Տեղական «Okaz» թերթը տեղեկացնում է, որ երբ լուսանկարիչը հարսին խնդրել է բարձրացնել քողը, որպեսզի կարողանա նկարել նորապսակների երջանիկ դեմքերը, և երբ հարսը կատարել է լուսանկարչի խնդրանքը, փեսացուն առաջին անգամ տեսել է հարսի դեմքը: Սարսափած փեսացուն անմիջապես հեռու է քաշվել հարսից ու ապահարզան պահանջել: Աղջիկը սկսել է լաց լինել, իսկ հյուրերը վեճից խուսափելու համար շտապել են հանգստացնել աղջկան: Մյուսներն էլ փորձում էին խելքի բերել փեսացուին: Բայց նա անդրդվելի էր: Վերջինս հարսնացուից ներողություն է խնդրում և ասում, որ նա իր պատկերացրած աղջիկը չէ և անմիջապես ապահարզան է պահանջում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել