Հինգ գիրք, որ արժե կարդա մոտակա օրերին (շաբաթ, կիրակի):

Պոեզիան ու ռոմանտիկ վեպերը, իհարկե, լավ բան են, բայց եկեք մի քիչ էլ մեր ժամանակակից հասարակության մասին գրքեր կարդանք:

[Friday]-ը առանձնացրել է իր ամենասիրած 5 գրքերն ու պատմվածքները, որտեղ լավ երևում են ժամանակակից աշխարհի անցուդարձն ու ցանկությունները:

1. Գլամորամա- Բրետ Իստոն Էլլիսի հիանալի գործը, որտեղ նա ներկայացնում է մարդկանց կույր պաշտամունքը մեդիա աստղերի հանդեպ ու նրանց վերածումը մարդուց սպառողի: Գրքի գլխավոր հերոսն իսկական ժամանակակից մարդ է, ով մտածում է բրենդերով: Գիրքն ընդհանուր առմամբ ծաղրում է ներկայիս ձգտումը դեպի գլամուր ու հայտնություն: Ամբողջությամբ այն կարող եք կարդալ այստեղ՝ Glamorama:

2. Զեվսը-  Պատմվածքի հեղինակ Հարութ Կբեյանը ներկայացնում է մեր կյանքի պատմության դրվագները յուրահատուկ կերպ: Գլխավոր հերոսը Զեվս անունով շուն է, ով, քաղաքական ալիքների ու տարատեսակ փիլիսոփայությունների գիրկն ընկնելով, դառնում է ընդդիմադիր ու որոշում զբաղվել քաղաքականությամբ: Շատերին սկզբում թվում է, թե պատմվածքը հենց շան մասին է, սակայն մեկ երկու տող ավել կարդալիս կհասկանաք, որ դա ընդամենը միֆական կերպար է, որը ներկայացնում է այն ամենն, ինչի միջով մենք անցել ենք: Գործը կարող եք կարդալ այստեղ՝ Զեվսը:

3. 99 ֆրանկ-  Իհարկե, մենք չենք կարծում, որ դեռ կան մարդիկ, ովքեր չեն կարդացել 99 ֆրանկ գիրքը…, բայց ամեն դեպքում ներառել ենք մեր ցուցակում: Ֆրեդերիկ Բեգբեդերի այս գործը կարելի է վերընթերցել անվերջ՝ ախր շատ հաջող է մոտը ստացվել խառնել իրեն բնորոշ ցինիկ հումորը, գովազդային տեքստերն ու մեր իրականությունը: Եթե ինչ-որ կերպ մինչև հիմա խուսափել եք այս գրքից, ապա ՄԻ ՀԱՊԱՂԵՔ, ԿԱՐԴԱՑԵՔ: Գիրքն այստեղ է՝ 99 ֆրանկ

4. Չակ Պալլանիկ- Երկար էինք մտածում, թե գրողի որ գործերից ներառենք, բայց դժվար էր: Այնպես որ ուղղակի խորհուրդ ենք տալիս ընթերցել տվյալ գրողի գործերը, հատկապես «Մարտական ակումբը»«Աղիքները»«Սնաֆֆ»Չակի գրքերը միշտ անդրադառնում են այնպիսի թեմաներին ու մարդկանց, որոնք հասարակության կողմից հաճախ ոչ ադեկվատ են ընկալվում: Նա խոսում է հասարակության ներկայիս խնդիրներից ու արատներից:

5. Եվ վերջում այսպիսի մի գիրք- Գորշի 50 երանգ: Այն, իհարկե, վերևում նշվածների պես խորը չէ, բայց դե ինչ ասած, հիմա շատ հայտնի ու ընթերցվող է, այնպես որ կարելի է փորձել կարդալ այն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել