Araratnews.am-ը գրում է.
Հաճախ չենք էլ գիտակցում, թե որքան օգտակար կարող են լինել սովորական ու ամեն քալափոխին վաճառվող մթերքները: Դրանք գուցե հասանելի լինելու պատճառով է, որ թերագնահատված են:
Օրինակ` սովորական արմավի մասին ի՞նչ գիտենք: Ով գիտի, որ դրանցում 60-65% ածխաջրեր են պարունակվում, ավելի, քան մյուս մրգերում: Ամինաթթուների պարունակությամբ ևս դրանք բոլոր մրգերի մեջ առաջատարներից են:
Արմավի բուժական հատկությունների մասին հայտնի է հնուց: Տարածված կարծիք կար, որ արմավենու պտուղները բազմապատկում են ուժն ու դիմադրողականությունը, երկարացնում կյանքը, բարերար ազդում արական ուժի վրա:
Բացի այդ, արմավի մեջ օգտակար նյութերի մի ամբողջ համալիր է. պղինձ ու երկաթ, մանգանաթթու ու ցինկ, ֆոսֆոր ու նատրիում, կալիում ու կալցիում, վիտամինների իսկական հանքավայր`А, А1, С, В1, В2, В6, ու սա դեռ բոլորը չէ:
Արմավը նպաստում է կենսականորեն կարևոր օրգանների` սրտի, լյարդի ու երիկամների ամրապնդմանը: Դրական է ազդում աղիքների միկրոֆլորայի ու ողջ օրգանիզմի թթվա-հիմնային հավասարակշռության վրա: Բարձրացնում է օրգանիզմի դիմադրողկանությունը վարակների ու վիրուսների հանդեպ, ցուցված է նաև արյան բարձր ճնշում, ինչպես նաև թոքերի հիվանդություն ունեցողներին:
Ուսումնասիրությունների արդյունքների համաձայն, արմավենու չորամիրգը արդյունավետ է ազդում ուղեղի վրա: Խթանում է սրտի աշխատանքը, ընդհանուր ամրապնդող միջոց է ու նպաստում է տևական հիվանդությունից հետո օրգանիզմի արագ կազդուրմանը:
Մասնագետները խորհուրդ են տալիս կանանց ոչ միայն հղիության ընթացքում, այլև երեխային կերակրելու ժամանակ էլ արմավ ներառել սննդաբաժնում.բանն այն է, որ դրանք նպաստում են կաթի մշակմանը: Բացի այդ, չմոռանանք, թե որքան հաճելի համ ունեն դրանք, այսինքն` քաղցրի պահանջը կարելի է լրացնել արմավով:
Շատ սննդարար է ու քաղցի դեմ պայքարելու համար հրաշալի տարբերակ, հետն էլ` օրգանիզմը հագեցնում է օգտակար նյութերով:
Պատկերացնելու համար բավական է ասել թեկուզ, որ 10 արմավը բավարար է պղնձի ու ծծմբի. երկաթի պահանջի կեսն ու կալցիումի օրական նորմի չորրորդ մասը լրացնելու համար: Սրան հավելենք միայն, որ արմավում օրգանիզմի համար անվտանգ շաքար` ֆրուկտոզա ու գլյուկոզա է պարունակվում:
Եվ վերջում.արմավը վայելելուց հետո էլ մի շտապեք դեն նետել կորիզները, լցրեք թաղարի մեջ ու ջրեք սովորականի պես: Եթե անգամ մոռանաք էլ դրանց մասին, հոգ չէ. որոշ ժամանակ անց հողի մեջ գցած կորիզները կուրախացնեն ծիլերով, որոնք հետագայում կարող են տնաբույս գեղեցիկ ծաղկի վերածվել: