Եվս մի դեպք, երբ Հոլիվուդի ռեժիսյորները չգիտեն էլ ինչ անեն ու որոշում են գողանալ հայկական ֆիլմերից տարբեր դետալներ: Բայց այս անգամ գողությունն էլ ավելի նենգ էր, քանի որ սկսնակ ռեժիսոր Քվենտին Տարանտինոն "Джанго освобожденный" ֆիլմի պոստերը գողացել էր իր գործընկերոջից՝ Հոլիվուդում աշխատող, «Վրիժառուի օրագիրը» հայտնի ֆիլմի ռեժիսոր Քրիստիան Սեսմաից (Christian Sesma), հասկանո՞ւմ ես Կարլ, Քրիստիան Սեսմայից:
Կոլաժը՝ Emmul Hakobyan-ի
Նոր հասունացող ինտրիգին անմիջապես վերջ դրեց Լեոնարդո դի Կապրիոն, ով խոստովանեց, որ ինքն է խնդրել Տարանտինոյին իրեն Արմանի պես նկարել:
_Միշտ հիացել եմ Արմանի տաղանդով և երազել եմ նրա պես նկար ունենալ,_ նշեց դերասանը և ավելացրեց,_ Արմանն իմ միակ սփոփանքն է. ևս մեկ մեծ դերասան, ով դեռևս Օսկար չի ստացել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել