Mediamonitor.am-ը գրում է.
Սանկտ Պետերբուրգի Թափված արյան վրա փրկչի եկեղեցին գլխավորել է Ռուսաստանի տեսարժան վայրերի վարկանիշային աղյուսակը և զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը աշխարհի ամենահետաքրքիր վայրերի ցուցակում:
Բացի այդ, ուղղափառ եկեղեցին նաև զբաղեցրել է հինգերորդ հորիզոնականը Եվրոպայի ամենից շատ հիացմունք առաջացնող ճարտարապետական հուշարձանների վարկանիշային աղյուսակում`զիջելով միայն Բարսելոնայում գտնվող Սուրբ Ընտանիքի, Վատիկանում գտնվող Սուրբ Պետրոսի, Միլանի տաճարներին և Փարիզի Էյֆելյան աշտարակին:
TripAdvisor-ի տարբերակով Ռուսաստանի տեսարժան վայրերի տասնյակն ունի հետևյալ տեսքը`
- Թափված արյան վրա փրկչի եկեղեցի, Սանկտ Պետերբուրգ
- Կարմիր հրապարակ, Մոսկվա
- Մեծ դղյակ, Պետերգոֆ
- Իսահակ տաճարի թանգարանային համալիր, Սանկտ Պետերբուրգ
- Վասիլի Երանելու տաճար, Մոսկվա
- Եկատերինյան դղյակ և այգի, Պուշկին
- Կազանյան կրեմլ, Կազան
- Պալատական հրապարակ, Սանկտ Պետերբուրգ
- Նիկոլյան տաճար, Կրոնշտադտ
- Դեպի Ռուսական կղզի տանող Կամուրջ, Վլադիվոստոկ
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել