Mediamonitor.am-ը գրում է.
Գերմանական հինավուրց ամրոցներից մեկի տարածքում գտնվել է երկրորդ համաշխարհայինի տարիներից մնացած Հիտլերի և իր հյուրերի համար նախատեսված արքայական ալկոհոլի պահուստ
Շամպայնով և կոնյակով լի շշերը գտնվել են Մորիցբուրգ ամրոցի հարակից այգու տարածքում՝ գետնի տակ։ Սաքսոնական հողում՝ Դրեզդենից քիչ հեռու, գտնվող ամրոցը կառուցվել է 16րդ դարում իսկ հետագայում բազմիցս վերակառուցվել։ Այսօր կալվածքի ընդանուր տարածքը կազմում է 13 հազար քառակուսի կիլոմետր։ Ամրոցն այժմ ունի թանգարանի կարգավիճակ իսկ կալվածքում գտնվող շատ կառույցներ պատկանում են անհատ մարդկանց։
2007 թվականին նման մարդկանցից մեկը՝ ռեստորատոր Սիլվիո Շտելցերը գնել էր ամրոցի վիլլաներից մեկը, որպեսզի ռեստորան բացի։ Այգում վերակառուցման աշխատանքների ընթացքում շինարարները հայտնաբերել են 70 տարվա հնության պահեստ, որում թաքնված ալկոհոլի իրական արժեքը փորձագետները դեռ պետք է գնահատեն։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ