«Ինչ գեղեցիկն եմ ես»: Անցումային տարիքում այդպես է մտածում աղջիկների մեծ մասը։ Առավել եւս, որ հեռուստաէկրանին փայլում են հոլիվուդյան աստղերն՝ իրենց ձյունաճերմակ ժպիտով։ Բայց մի՞թե նրանք այդպիսի գեղեցիկ արտաքին են ունեցել մանուկ հասակում։
Մադոննան մանուկ հասակում եղել է ոչ այնքան արտահայտիչ դիմագծերով, բավականին գրավիչ ու ժպտերես աղջնակ։
Գեղեցկուհի Ջուլիա Ռոբերթսը պարզվում է՝ եղել է հասարակ, բայց նույնպես գրավիչ երեխա, որի նմաններին կարելի է հաճախ տեսնել փողոցում։
Սեքսուալ Անջելինա Ջոլին, որի գեղեցկության առջեւ շատերն են խոնարհվում, երեխա ժամանակ եղել է հասարակ, ոտաբոբիկ աղջնակ։
Իսկ Ջենիֆեր Լոպեսը, որի համար «հալվում են» միլիոնավոր տղամարդիկ, ամաչկոտ աղջնակ է եղել։
Եվ վերջում Քիմ Քարդաշյան՝ մեկնաբանություններն ավելորդ են...
Այնպես որ, աղջիկներ, հավատացեք՝ ձեզ մոտ ամեն բան դեռ առջեւում է։
Նյութը՝ Style.news.am-ից