Newsline.am-ը գրում է.
BBC-ի փոխանցմամբ` մինսկյան պայմանավորվածությունների ստորագրումից հետո` մարտից Ուկրաինայի արևելքում զոհվել է ավելի քան 400 մարդ: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի` տեղակալ Ջեֆրի Ֆելտմանը:
Այսօր գումարվել է ՄԱԿ ԱԽ-ի արտակարգ նիստ` կապված Ուկրաինայի արևելքում վերջին երկու օրում հակամարտության էսկալացման կապակցությամբ: Ֆելտմանի տվյալներով` Մարինկիի շրջանում չորեքշաբթի զոհվել է 26 մարդ:
Նա հայտարարել է, որ իրենք չեն կարող թույլտալ նման սցենար և պետք է ապահովեն հրադադարի պահպանումը: Ֆելտմանն ընդգծել է, որ Մարինկիում տեղի ունեցածը հակասում է Մինսկում ստորագրված պայմանավորվածություններին: Դոնբասի հակամարտության ընթացքում ընդհանուր առմամբ զոհվել է 6400 մարդ:
Նյութի աղբյուր՝ http://newsline.am/am/news/view/8670.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել