Այսօր շրջակա միջավայրի համաշխարհային և «Բնապահպանի օրն» է: Առաջադեմ մարդկությունը և բարձր իրավագիտակցություն ունեցող հասարակությունները կարևորում են շրջակա միջավայրի և բնության պահպանության խնդիրը: Ուրախ եմ, որ մեր հասարակությունը ևս սկսել է ուշադրություն դարձնել այս կարևորագույն խնդրին, և պետք է նշեմ, որ բնապահպանության նախարարությունը՝ Արամայիս Գրիգորյանի գլխավորությամբ, նոր ընկալման մակարդակի է բարձրացնում բնության նկատմամբ մեր հասարակության ուշադրությունն ու հետևողականությունը, ինչն անչափ կարևոր է: Մայր բնությունը սահմաններ չունի, և նույնիսկ աշխարհի խոշորագույն և հզոր պետություններն ի զորու չեն միայնակ լուծել շրջակա միջավայրի խնդիրները: Սա նշանակում է, որ յուրաքանչյուրս մեր տեղում ուղղակի պետք է խնայենք և հնարավորինս քիչ աղտոտենք մեզ բաժին հասած բնությունը:
Իսկ մեր բնությունը բավականին գեղեցիկ է...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել