Նոյեմբերի 14-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան - Լիտվա հանդիպումը վերջինը կլինի մեր հավաքականի վերջին տարիների անփոխարինելի ավագ Սարգիս Հովսեփյանի համար: Հայաստանի հավաքականի համար զարգացման այս փուլում խիստ կարևոր է առաջնորդի որակներով օժտված ավագի առկայությունը: Հավաքականի ավագը պետք է կարողանա իր հետևից տանել թիմը, պետք է լինի հեղինակություն` ինչպես խաղադաշտում, այնպես էլ հանդերձարանում: Այս շրջափուլի 3 հանդիպումներում արդեն իսկ բազմիցս մեր հավաքականը բախվել է խաղային և հոգեբանական բազմաթիվ խոչընդոտների, երբ մեր ֆուտբոլիստներին անհրաժեշտ էր կենտրոնացում հաղորդել և հեռու պահել ծայրահեղ քայլերից: Առաջիկա խաղերում նույն խնդիրը հանդես կգա ավելի լուրջ դրսևորումներով, և այս դեպքում կրկին առաջնայինը ավագի դերն է:
Ամփոփելով ցանկանում ենք իմանալ Ձեր կարծիքը, թե ո՞վ կարող է լավագույնս փոխարինել Սարգիս Հովսեփյանին ավագի դերում:
Հարցմանը կարող եք մասնակցել այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել




